Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Հունվար 17,2018 15:45

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունվարի 16-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ և ընդգծել են քաղաքական կապերի հետագա խորացման համար բարձր մակարդակով հանդիպումների կարևորությունը, հայտնում է ադրբեջանական minval.az գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝

Մամեդյարովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «էական, ակտիվ, տրամաբանական բանակցությունների կողմնակից է՝ հանուն հակամարտության արագ փուլային կարգավորման, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կգործադրի բոլոր ջանքերն այդ ուղղությամբ»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության և միջազգային օրակարգի այլ հարցեր։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031