Լրահոս
Օրվա լրահոսը

Չաղ, ցանցառ, Նիկուլինի ու Լենինի մասին գիրքը փորձաքննություն չի անցել

Հունվար 17,2018 15:39

Սոցցանցերում աղմուկ է հանել Pan.am-ի լուսանկարած գրքի մի էջ, որտեղ փոքրիկ բանաստեղծություններ են ժարգոնային ոճով, ժողովրդախոսակցական լեզվով: Մեկնաբանություններում մարդիկ բողոքում են, թե ինչպե՞ս ԿԳ նախարարությունը եւ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը կարող են թույլ տալ նման դասագիրքը կամ ուսումնաօժանդակ ձեռնարկը դպրոց մտնի:

Aravot.am-ը աղմուկ հանած գրքի մասին մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի նախադպրոցական եւ տարրական կրթության բաժնի վարիչ Կարինե Թորոսյանից:

«Մեկնաբանություններում ճիշտ են ասել, որ ուսումնամեթոդական ձեռնարկները հրատարակվում են տարբեր հեղինակների կողմից: Տարբեր բառապաշարի ու մեթոդիկայի տիրապետման, մակարդակների տեր հեղինակներ իրենց հասկացածի չափով բաներ են գրում ու մասնավոր միջոցներով հրատարակում: Ինչ վերաբերում է Կրթության ազգային ինստիտուտին, առավել եւս ԿԳ նախարարության վերահսկողությանը, մեզ մոտ կարգ գոյություն ունի, ըստ որի, նման նյութերը գնում են փորձաքննության: Այնուհետեւ եզրակացություն են տրվում, որ սա կարող է գործածվել, այսինքն՝ երաշխավորվում է գործածության համար»,- ասաց տիկին Թորոսյանը:

Կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչը միաժամանակ հավելեց, որ ոչ բոլոր նյութերն են երաշխավորվում. «Կարող են լինել այնպիսի ձեռնարկներ, որոնց հեղինակը հրատարակել է մասնավոր ճանապարհով, ոչ մի փորձաքննություն չի անցել, ոչ ազգային ինստիտուտի, ոչ էլ ԿԳ նախարարության կողմից: Մարդը պարզապես մասնավոր ճանապարհով հրատարակել է, դրել վաճառքի, ծնողն էլ գնել է, առանց նայելու: Սա եզակի դեպք չէ, ինքս կարող եմ տասնյակ օրինակներ բերել, որտեղ եւ մեթոդական, եւ լեզվական, ոճական եւ էթիկական սխալներ կան: Ուղղակի բիզնես է: Որպես կանոն, այդ կարգի գրքերի վրա հեղինակի անունն էլ չի նշվում, ժողովուրդը պետք է այն մշակույթն ունենա, որ այդ կարգի գրքեր չգնի, ոչ էլ գործածի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սա իմ բողոքը հանճարեղ բանաստեղծի մռթին՝ Տոմսավաճառ Լուսիկը
    Կորցրել էր իր տրուսիկը
    Ու մի զըռ էշ Ֆանտոմաս
    Որ եկել էր Երրորդ մաս
    Ման էր գալիս որ գտներ
    Լուսիկի ոռը փակեր
    Հեռվից հասավ Ցանցառը
    Ուզեց բարձրանլ ծառը
    Խեղճ Նինան էլ շվարած
    Նիկուլինի վիզն ընկած
    Բռնեց Արցախի ճամփան
    Ասեց թուրքերի մաման
    Եւ շատ ու շատ նմա բան…
    Խնդրեմ սա էլ մտցրեք ձեր դասագրքերի մեջ…Ես ձեր մաման…

  2. Շնորհակալ եմ….վստահ չէի,որ «կթողարկեք»….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031