Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Հունվար 17,2018 15:10

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ամուսիններ Լ.Մ-ն և Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ պաշտպանության նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով և կաշառք ստանալու պատրվակով խարդախություն ու պաշտոնատար անձին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից քննությանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ: Ուստի գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով վերցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031