Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային նոր օրենսգիրքը կհարվածի բարձր եկամուտ ունեցողներին». «Ա1+»

Հունվար 17,2018 15:05

Արդեն ուժի մեջ մտած «Հարկային նոր օրենսգիրքը» կհարվածի առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ոլորտի խթանման կամ արգելակման ամենաազդեցիկ գործիքներից մեկը Հարկային օրենսդրությունն է: Երբ արդեն պարզ էր, որ եկամտահարկը «սպիտակ դաշտում» կտրուկ բարձրանում է, մենք ժամանակին ահազանգել ենք, որ նման բան չի կարելի անել, բայց պետության ներկայացուցիչը՝ Վաչե Գաբրիելյանը, բանակցությունների ժամանակ սակարկել էր մեր շահերը, այսինքն՝ փոխանակ ստվերային դաշտից ստվերը քչացվի, ստվերային դաշտից գումար բերվի, որոշում է ընդունել հարվածը ուղղել «սպիտակ դաշտում» աշխատող ընկերություններին»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Ըստ Հարկային նոր օրենսդրության՝ մինչև 2 միլիոն աշխատավարձ ունեցողների եկամտահարկը կավելանա 2 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավել աշխատավարձ ունեցողների եկամտահարկը կավելանա շուրջ 200 հազար դրամով:

Ըստ Կարեն Վարդանյանի՝ Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը հարց են բարձրացնում, թե ինչպես է վճարվելու 6 միլիարդից ավելի արտաքին պարտքը: Այսինքն՝ առաջանում է անհրաժեշտություն այնպիսի օրենսդրություն ընդունելու, որ այդ պարտքը հնարավոր լինի տալ:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031