ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 14:30-ի դրությամբ, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանք:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն