«Ռոսիա» ավիաընկերության օդանավը չի կարողացել Մեքսիկայի Կանկուն քաղաքից թռիչք իրականացնել երկրի ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով։ Ավիաընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է, որ ավիափոխադրողը պարտքեր չունի։
Ավելի վաղ Քինտանա Ռոյի նահանգում ՌԴ պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը գործակալությանը հայտնել էր, որ մոտ 500 ռուսաստանցի զբոսաշրջիկ չի կարողացել հայրենիք վերադառնալ Կանկուն մեքսիկական հանգստավայրային քաղաքում «Ռոսիա» ավիաընկերության օդանավի կայանման պարտքերը չվճարելու պատճառով։ Հյուպատոսի խոսքով՝ չարտերային չվերթի ուղևորներին օդանավի սրահից դուրս են բերել թռիչքին սպասելուց 8 ժամ անց։ Վոլպերտը նշել է, որ ուղևորները դիմել են հյուպատոսության և դեսպանատան օգնությանը։
«Ռոսիա» ավիաընկերությունը Կանկունի օդանավակայանի առաջ կայանման կամ այլ վճարումների համար պարտքեր չունի»,- գործակալությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե Boeing-747 օդանավով FV5882 չարտերային չվերթը պետք է իրականացվեր հունվարի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով 18-10-ին։ «Սակայն Մեքսիկայի Միացյալ նահանգների միգրացիոն հսկողության ծառայության անսպասելի պահանջով «Ռոսիա» ավիաընկերության չվերթից պետք է հանվեին և արտաքսվեին Հայաստանի 4 քաղաքացի։ Այդ պատճառով օդանավակայանը թռիչքի թույլտվություն չի տվել»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Արտաքսվողներին սպասելը տևել է 4 ժամ, ինքնաթիռը հունվարի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22-00-ից հետո, պատրաստ է եղել թռիչքի։ 22-15-00։ Օդանավը սպասել է թռիչքի թույլտվության, սակայն Մեքսիկայի ավիացիոն իշխանությունները այն չեն տրամադրել։ ՌԴ ավիացիոն օրենսդրության համաձայն՝ անձնակազմի աշխատանքային ժամն ավարտվել էր, և այդ պատճառով չվերթը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը, հայտնել են «Ռոսիա» ավիաընկերությունից։
Չվերթը սպասարկող կազմակերպության տեղեկություններով՝ ավիաընկերությունը կարող է թռիչքի թույլտվություն ստանալ միայն այն բանից հետո, երբ Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների աշխատանքային օրը սկսվի, այսինքն՝ հունվարի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20-00-ից ոչ շուտ։
«Թռիչքի ժամի հնարավոր փոփոխությունների մասին ուղևորներին լրացուցիչ տեղյակ կպահվի»,- նշել են «Ռոսիա» ավիաընկերությունից։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ