Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ոչ մեկի հետ հակասություն չունի եւ իրեն վիրավորված չի զգում

Հունվար 17,2018 13:32

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցին, թե ինչու է նա հեռացվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: Հիշեցնենք, որ նրան փոխարինելու է մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

-Վիրավորված չէ՞ք Սերժ Սարգսյանից: Ասում են՝ նա անձամբ է ցանկացել, որ դուք հեռանաք:

-Ով որ այդպես ասել է՝ իրեն հարցրեք,-պատասխանեց Հերմինե Նաղդալյանը

-Վիրավորված չե՞ք:

-Ոչ:

-Այդ դեպքում, ո՞րն է հեռացման պատճառը:

-Երբ այս խորհրդարանն ընտրվեց, խորհրդարանի եւ նախագահի հետ պայմանավորվածություն եղավ, որ ԵԽԽՎ նոր պատվիրակության փորձառուներն ավելի երկար աշխատեն: Կարգն այնպիսին է, որ նոր խորհրդարանի պարագայում հին պատվիրակության անդամները վեց ամսով կարող են շարունակել իրենց աշխատանքը, քանի որ պատվիրակության նոր անդամների հետ փորձի փոխանակման անհրաժեշտություն կա: Իմ դեպքում անհանգստությունն ուզում եմ փարատել՝ ի սկզբանե պայմանավորվածություն եղավ, որ վեց ամսով շարունակելու եմ իմ աշխատանքը եւ վեց ամսից թողնելու եմ ԵԽԽՎ-ն:

-Կա՞ Արփինե Հովհաննիսյան-Հերմինե Նաղդալյան հակասություն:

-Ես հնարովի բաների մասին խոսելու նախասիրություն չունեմ եւ որեւէ մեկի հետ հակասություն չունեմ: Ես այն մարդկանցից չեմ, որոնք անձնական հարաբերությունները բերում են աշխատանքային դաշտ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031