Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյանը «Արսենալում». ավելի շուտ՝ այո, քան՝ ոչ. «Հայոց աշխարհ»

Հունվար 17,2018 13:08

Հենրիկ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որ հանգուցալուծման բանալին այս պահին միայն հայ մարզիկի ձեռքերում է: «Երեկ երեկոյան Մանչեսթերի ակումբը դարձավ Սանչեսի համար պայքարի ֆավորիտը, քանզի «Մանչեսթեր Սիթին» մտահոգվելով չիլիացուն ձեռք բերելու փաթեթի թանկացումից (կապված հավելավճարների եւ գործակալին հասանելիք տոկոսադրույքի հաշվարկման հետ)՝ կասեցրեց հարավամերիկացու հրավիրելուն միտված գործողությունները: Իսկ «Յունայթեդը» պատրաստ է 35 մլն ֆունտ վճարել նրա համար, բայց պայմանով, որ գործարքում ներառվի Մխիթարյանը: Այդպիսով, ՄՅՈՒ-ն չի պատրաստվում պայմանագիր կնքել Սանչեսի հետ, եթե Մխիթարյանը չմիանա «Արսենալին»: Ընդ որում, Սանչեսն է Մխիթարյանի գործարքի բաղադրիչը, այլ ոչ թե հակառակը: Իսկ Հենրիկը դեռ չի կողմնորոշվել, նա առաջնորդվելու է սեփական շահերով: Ամեն դեպքում, նա դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի եւ իրավասու է ինքնուրույն որոշում կայացնել»,- նշել է իտալացին:

Ինքը՝ Մխիթարյանը, առայժմ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Փոխարենը, ֆրանսահայ լրագրող Տիբո Վեզիրյանը պնդում է, որ հայրենակցի տեղափոխությունը «Արսենալ» այլեւս կատարված փաստ է՝ հավելելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը», իհարկե, պատրաստվում է փոխհատուցում վճարել «Արսենալին»: Դրա չափը չի մանրամասնվում, բայց, հավանաբար, խոսքը 5-8 մլն ֆունտի մասին է: Բանն այն է, որ 2016-ի ամռանը մանչեսթերցիները 27 մլն ֆունտ են վճարել Մխիթարյանի համար, ուստի դժվար թե նրան զիջեն դրանից էապես պակաս գնով: Իսկ Սանչեսը հիմա գնահատվում է 35 մլն ֆունտ:

Այդ տեղեկատվությունը հերքում է «BBC»-ն՝ պնդելով, որ ոչ մի պայմանավորվածություն էլ դեռ չկա եւ Մխիթարյանը չի շտապում որոշում կայացնել, թեպետ հիանալի գիտակցում է, որ իր եւ Մոուրինիուի միջեւ տարաձայնություններն ամենեւին էլ պարարտ հող չեն ապագայում արդյունավետ համագործակցելու համար: Հենրիկը ցանկանում է ապացուցել, որ մարզիչն արդարացի չի վարվել իր հետ, եւ ինքը դեռ կարող է պիտանի լինել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Իսկ «Sky Sports»-ը հայտնում է, որ հավանական գործարքը չի ենթադրում որեւէ հավելավճար «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Նշվում է, որ Ռայոլան «Արսենալի» ղեկավարությանը հորդորել է չդրսեւորել անտեղի համառություն եւ առանց նախապայմանների համաձայնել Մխիթարյանի տեղափոխությանը, քանզի հայ կիսապաշտպանը շատ արագ կապացուցի, որ Մանչեսթերում իրեն լրջորեն թերագնահատել են: Գուցե հենց դա նկատի ունենալո՞վ է Մաուրինիուն փորձում մաքուր դեմքով դուրս գալ խաղից եւ ապագայում իրեն ապահովագրել անախորժ հարցերից:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031