Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ գնահատականներն այս տարի շատ ավելի դրական են. «Հայոց Աշխարհ»

Հունվար 17,2018 12:53

Չնայած տարին նոր է մեկնարկել, այնուհանդերձ սպասվում է, որ այն նպաստավոր կլինի տնտեսական զարգացումների համար։ Կան դրական հիմքեր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։ Այդ են վկայում նաեւ միջազգային կազմակերպությունների լավատեսական սպասումները։

Իհարկե, անցնող տարին եւս նպաստավոր էր Հայաստանի տնտեսության համար։ Թեեւ չեն ամփոփվել տարեկան ցուցանիշները, այնուհանդերձ սպասվում է, որ տնտեսական աճը բավականաչափ բարձր կլինի։ Դրա համեմատ 2018թ. համար կառավարության կանխատեսումները թերեւս ավելի համեստ են՝ ծրագրված է ապահովել ՀՆԱ 4,5 տոկոսանոց աճ, բայց դա չէ այն սահմանը, ինչ իրականում ակնկալվում է։

Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ գնահատականներն այս տարի շատ ավելի դրական են։ Տարվա մեկնարկը ավելի նպաստավոր է միջազգային որոշ ապրանքային շուկաներից թելադրված ազդեցությունների առումով։ Խոսքը առաջին հերթին պղնձի գների մասին է։

Համաշխարհային շուկայում այն գնանշվում է տոննայի դիմաց ավելի քան 7,1 հազար դոլարով։ Սա գրեթե 25 տոկոսով բարձր է նախորդ տարեսկզբի համեմատ։

Պղնձի համաշխարհային շուկայում ձեւավորված գները այս պահին միանգամայն նպաստավոր են ոլորտի հայաստանյան ընկերությունների գործունեության համար։ Դա շատ կարեւոր է թե՛ տնտեսության, թե՛ ֆինանսական հատվածի համար։ Հայտնի է, որ պղնձի գներից Հայաստանի տնտեսության կախվածությունը բավականաչափ մեծ է։ Այն էական ազդեցություն ունի նաեւ պետական բյուջեի եկամուտների ապահովման վրա։
Հայաստանի տնտեսության համար նպաստավոր են նաեւ նավթի գները։ Թեեւ ոչ ուղղակի, այնուհանդերձ անուղղակիորեն նավթի գնային տատանումները վճռորոշ դերակատարություն են ունենում ներքին տնտեսական զարգացումների գործում։

 Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031