Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Սաղաթելյանը՝ «Ելքին» Իրենք իրենց անելիքն Ազգային ժողովում չեն անում, հելել են փողոցը, որ մի հատ էլ պրավերկա անեն.  «Ժողովուրդ»

Հունվար 17,2018 12:39

Նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին բոլորին Ազատության հրապարակ գալու կոչ է անում։ Ինչ եւ ում սպասել մարտի 1-ին Մուշեղ Սաղաթելյանի կողքին։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ հենց նախկին քաղբանտարկյալից։

– «Ելք» դաշինքն էլ թանկացումների դեմ պայքարելու համար է ժողովրդին կոչ անում միանալ իրենց։ Դուք, որպես «առնական տղամարդ», կմասնակցե՞ք երթին։

– Ես չեմ խափնվում նման բաների։ Ի՞նչ է տալու։ Ենթադրենք՝ լիքը լցվեցին, եկան ու արտահայտվեցին, որ ժողովուրդ, թանկացել է։ Է, դուք Ազգային ժողովում չեք կարողանում կազմակերպել, միասին ինչ-որ հարց լուծեք, եթե եկաք, այդտեղ վիճեցիք, սրեցիք, տաշի-տուշի, ուռա, ծափահարություններ, գնացիք տուն… դրա իմաստը, արժեքը ո՞րն է։

Էդքան չարչարվենք, ի՞նչ, ցույց տանք՝ Սե՛րժ, նայի՛ ինչքան մարդ կա կանգնած դիմացս, տեսեք՝ ինչ եմ անելու Ձեզ։ Իրենք իրենց անելիքն Ազգային ժողովում չեն անում, հելել են փողոցը, որ մի հատ էլ պրավերկա անեն։ Եթե գիտենամ, որ դրանից մի տոկոս փոփոխություն կլինի ի օգուտ ժողովրդի ու պետականության, կգամ։ Բայց գիտեմ, որ դա ընդամենը քաղաքական խաղ է, էն էլ վատ խաղ։ Այս թանկացումը չի կարող միավորող լինել, քանի որ չկա ո՛չ անձ, ո՛չ վստահելի քաղաքական-հասարակական միավոր։

– Ամեն տարի մարտի 1-ին ՀԱԿ-ն է ակցիա իրականացնում, հիմա Դուք իրե՞նց հետ եք, թե՞ աոանձին։ Ի՞նչ արձագանքներ կան։

– Եթե նման բան լիներ, ես իմ խոսքում կնշեի, որ այսինչ մարդկանց հետ եմ, կան մարդիկ, ում հետ անում եմ։ Ես ընդամենը որպես հայ, մտահոգ մարդ, ուզում եմ օգտակար լինեմ մարդկանց, այդպիսի առաջարկ եմ անում։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031