Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը

Հունվար 17,2018 12:38

ՀՀ Ազգային ժողովի կողմից 06.12.2017թ. ընդունվել է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Աջակցության տրամադրման նպատակն է նշված անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

Աջակցության տրամադրման ծրագրով հնարավորություն կտրվի Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի և կազմակերպել երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող հաստատության միջոցով:

ՀՀ 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 2018թ. ընթացքում ծրագիրն իրականացնել շուրջ 200 շահառուի համար: Ծրագիրը կմեկնարկի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալություն, (+374 10) 28-06-55 հեռախոսահամարով:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031