Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. Առաջադրելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, գուցեև իրեն վնաս եմ տվել. «Փաստ»

Հունվար 17,2018 12:34

Օրեր առաջ գրող Լեւոն Ջավախյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկում էր Վազգեն Մանուկյանին։ Նրա այս հայտարարությունը բազմաթիվ հակասական արձագանքների պատճառ դարձավ։ Բայց օրեր անց մամուլում, անկախ Ջավախյանի արտահայտած կարծիքից, լուրեր շրջանառվեցին Վազգեն Մանուկյանի հնարավոր թեկնածության մասին։

«Փաստը» զրուցել է Լևոն Ջավախյանի հետ՝ պարզելու, թե ինչու հենց Վազգեն Մանուկյանը եւ ինչու է նրան կոմպրոմիսային թեկնածու համարում։

– Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Հարցերի հարցն այն է, որ իշխանությունների և ժողովրդի միջև ատելության վիհ է առաջացել։ Հարկավոր է այդ վիհը վերացնել, քանի որ դա մեր պետության և պետականության համար կարող է կործանարար լինել։ Մեր ուզածն ի վերջո ի՞նչ է. իշխանություններից վրեժ լուծե՞լ, արյուն անե՞լ, թե՞ էս երկիրն աստիճանաբար ուղիղ ռելսերի վրա դնել։ Ինձ թվում է՝ վերջինը։

Իշխանությունը գաթա, տորթ չէ, որ ամեն մարդ հաջողեցնի այն իր ձեռքը վերցնել։ Իշխանությունը տքնաջան աշխատանք է, օրնիբուն տառապանք, ոչ թե ժողովրդին իշխելու, այլ ծառայելու, առաջին պաշտոնն է, բայց ժողովրդի համար ամենավերջին ծառան պետք է լինել։

Առաջադրելով իր թեկնածությունը, գուցեև իրեն վնաս եմ տվել, որովհետև լավն ուզողի հետ 1000 վատ ուզող կա, վատ կամեցող կա։ Դեռ հարց էլ է՝ ինքն ուզում է, թե ոչ։ Այստեղ էականը այն է, որ ես ուզում եմ նա լինի, ոչ թե նա ուզի լինել։

Թյուր պատկերացում կա իշխանության մասին։ Մի անեկդոտ կա։ Կոլխոզի նախագահ ընտրելիս մի չոբան առաջարկում է իր թեկնածությունը, հարցնում են՝ կարո՞ղ ես կառավարել, ասում է՝ վախում ես վիլիսիցը վեր ընկնե՞մ։ Հիմի հարցը ոչ թե վիլիսից վեր ընկնելու, այլ վիլիսը վեր ընկնելու մասին է։ Պիտի երկրին այնպիսի վարորդ բերել, ով և՛ շանթարգելի դեր կատարի պետական հավասարակշռություն ապահովելու համար, և՛ ընթացք հաղորդի պետական լոկոմոտիվին։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031