Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է». Գալուստ Սահակյան

Հունվար 17,2018 12:19

«Մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտածում այդ մասին»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թանկացումներին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Բայց նաեւ լավ ճանաչում եմ ժողովրդին եւ գիտեմ, թե ինչ է վերջինիս ցանկությունը: Պարզապես ընդդիմությունն ուզում է իր տեսակետն առաջ տանել ու ինչ-որ կերպ արտահայտում է»,-համոզմունք հայտնեց նա: Լրագրողները հետաքրքրվեցին.

-Ո՞րն է ժողովրդի ցանկությունը:

-Որպեսզի էժանություն լինի, որպեսզի լավ ապրեն, կարողանան խանութներից օգտվեն:

-Այդ դեպքում, ինչո՞ւ է իշխանությունը ծանրացնում սոցիալական բեռը:

-Դա արդեն ընդդիմադիր խոսք եք ասում…իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է: Ամբողջ աշխարհում էլ գնաճ կա: Ժողովրդի մի մաս կա, որ շատ ծանր է ապրում, ուստի 2,5 գնաճն էլ է մեծ բեռ: ԱԺ-ն շուտով լսումներ կկազմակերպի, կառավարությունն էլ պետք է լուծումներ առաջարկի:

-Սերժ Սարգսյանն ասաց՝ «պետք է ճշտել՝ թանկացումները ոմանց ագահությա՞ն արդյունքն են»: Ձեր կարծիքով՝ այդպե՞ս է:

-Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ իշխանությունը եւ պետությունը կապ չունեն, բայց պետք է այնպիսի քայլեր մտածել, որ ժողովրդի խնդիրը լուծվի:

-Ո՞վ մտածի:

-Ժողովուրդը, իշխանությունը, պետությունը, բոլորս»,-եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031