Նալբանդյան-Մամեդյարով այդ հանդիպումից լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Այս բանակցությունները հարկավոր են առնվազն կողմերի դիրքորոշումների թեկուզ փոքր-ինչ մերձեցման՝ չհամաձայնեցված հարցերի շուրջ կրկին խոսելու համար։
Այնպես որ, այս ամենը շարունակական գործընթացի մաս է, որի արդյունքները կերեւան ավելի ուշ։
Ու բացի այդ՝ գոնե առաջիկա ամիսներին այս խնդրում հազիվ թե բեկում լինի, առաջիկայում Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ պետության հիմնական դեմքը լինելու է վարչապետը։ Եվ Սերժ Սարգսյանը, որ հավանաբար զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, մինչ այդ չի համաձայնի կտրուկ քայլեր անել ղարաբաղյան ֆրոնտում՝ օգտվելով բնականաբար, Ադրբեջանի պահվածքից։ Իսկ Ադրբեջանն էլ թեեւ փորձում է ցույց տալ, որ ցանկանում է կարգավորել հիմնախնդիրը, կոնկրետ քայլեր չի անում այդ ուղղությամբ՝ զերծ մնալով սահմանին լարվածությունը թուլացնելուց։
Այնպես որ, բանակցային գործընթացում վերսկսված ակտիվությունը ծառայելու է կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում