Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող «Australian Open»-ի մեկնարկում 7:6, 7:6, 7:3 հաշվով հաղթել է կանադացի Պիտեր Պոլանսկուն: Երկրորդ շրջանում Խաչանովին բարդ մրցակից է բաժին հասել՝ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն, որն այստեղ դասակարգմամբ 12-րդն է:
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւի կարծիքով բազմափորձ արգենտինացուն հաղթելն անչափ դժվար է լինելու, թեեւ նա վերջին շրջանում այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Խաչանովը պետք է առավելագույնս կենտրոնացած լինի եւ բազմակողմանի խաղ ցուցադրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ