Լրահոս
Օրվա լրահոսը

Իմացեք սրոհունդի բուժիչ հատկությունների մասին

Հունվար 17,2018 12:30

Սրոհունդի պատրաստուկները օժտված են ախտահանիչ, հակաբորբոքային հատկություններով, լավացնում են երակային շրջանառությունը, ներքին օրգանների արյունամատակարարումը, խթանում են ստամոքսի հյութազատիչ գործունեությունը: Այս բույսը թողնում է սպազմոլիտիկ, լեղամուղ, անոթներն ամրացնող ազդեցություն:
Ջրաթուրմը եւ եփուկը կիրառում են ստամոքս-աղիքային տրակտի, լյարդի, լեղապարկի, թութքային հիվանդությունների, ինչպես նաեւ ցիստիտի, մանկական անմիզապահության, ռեւմատիզմի ժամանակ: Ջրաթուրմը խորհուրդ է տրվում օգտագործել բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար: Սրոհունդով երկար բուժման ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ այն խթանում է արական սեռական հորմոնների՝ անդրոգենների արտադրությունը՝ իր երկրորդային հետեւանքներով:
Գլխացավերի, մրսածության, միզուղիների հիվանդությունների համար բնաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել սրոհունդի պատրաստուկներ. 1 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 1/4 բաժակից՝ օրը 3 անգամ:

Մարսողական համակարգի խանգարումների ժամանակ 1,5 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել եռացող ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել 10 րոպե սենյակային ջերմաստիճանում, քամել: Եփուկի ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 1/3 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում առաջարկվում է 10 գրամ խոտին ավելացնել 50 միլիգրամ 40 տոկոսանոց սպիրտ, թրմել 1 շաբաթ, քամել: Ընդունել 40-50 կաթիլից, օրը 3 անգամ, ինչպես նաեւ օգտագործել ողողումների համար՝ 30-40 կաթիլ թուրմը լուծել 1/2 բաժակ գոլ ջրում:

Գինեկոլոգիական հիվանդությունների խանգարումների ժամանակ խորհուրդ է տրվում 3 ճաշի գդալ խոտին ավելացնել 2 լիտր ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 20 րոպե, սառեցնել, քամել: Կիրառել լվացումների ձեւով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031