Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը «դեմ» է քվեարկել Կարեն Ավագյանի եղբորը

Հունվար 16,2018 22:45

Հունվարի 16-ին տեղի է ունեցել ԿԳ նախարարության նոր ձեւավորվող տեսչության կառավարման խորհրդի նիստը, որի տեսչության պետի տեղակալների ընտրությունն էր: Կրթության տեսչության մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է երկու հոգու թեկնածություն` Արթուր Ավագյանի եւ դաշնակցական Նաիրի Սաղաթելյանի, որը աշխատել է որպես ԿԳ նախարարության տեսչության պետի տեղակալ: Կառավարման խորհուրդը վեց «դեմ»-ով եւ մեկ «կողմ»-ով նրանց հաստատել է: Նրանք այլեւս կրթության տեսչության պետի տեղակալներ են:

«Դեմ» է քվեարկել միայն կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Ներկայացվեցին երկուսի կենսագրությունը: Անձամբ ես «դեմ» եմ քվեարկել երկուսին էլ եւ ասել եմ, որ չեմ վստահում այդ մարդկանց, որովհետեւ Սաղաթելյան Նարիրին լուծարված տեսչության պետի տեղակալն էր եւ ես տեսել եմ իր գործունեությունը: Ասացի, որ փաստեր ունեմ հավաքած, հարցեր տվեցի եւ պարզունակ պատասխաններ ստացա, որոնք պատշաճ չէին կրթության տեսչության պետի տեղակալին: Մյուսը Արթուր Ավագյանն է, որի կենսագրության մեջ գրված է, որ գյուղատնտեսական ակադեմիան է ավարտել, մեքենաներ, սարքավորումներ բաժինը, այնուհետեւ կառավարման ակադեմիան, այս պահին Բրյուսովի համալսարանի խորհրդի անդամ է եւ ֆինանսական հարցերով պրոռեկտոր, աշխատել է ծրագրերի իրականացման գրասենյակում, ծրագրերի մեծ մասն էլ գյուղատնտեսական ոլորտին են վերաբերվում, միայն մեկը նախադպրոցական կրթությանը:

Ասացի, որ նախադպրոցական կրթությանը վերաբերող ծրագիրը պատշաճ ձեւով չի իրականացվել: Նրանից եւս հիմնավորված պատասխաններ չստացա իմ տված հարցերին: Ասացի տեղյա՞կ է կրթության ոլորտի օրենսդրական, իրավական դաշտին, ասաց` կսովորեմ: Այստեղ են ասել` բարեւ ձեզ…Չէ՞ որ տեսչությունների կոնցեպցիան պահանջում է մասնագիտական լուրջ կարողություններ եւ հմտություններ, մինչդեռ երկու թեկնածուների դեպքում էլ այդ կարողություններն ու հմտությունները կասկածելի են: Դրա համար էլ «դեմ» եմ քվեարկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը: Նա գտնում է, որ վերջիններս աչք են փակել կոռուպցիոն եւ նման այլ երեւույթների վրա:

Հավելենք, որ Արթուր Ավագյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է: Ինչ վերաբերում է Նաիրի Սաղաթելյանին, նա դեռեւս մագիստրատուրայում սովորելու տարիներին ԿԳՆ կրթության տեսչությունում առաջին կարգի մասնագետ է եղել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    «Նրանք այլեւս կրթության տեսչության պետի տեղակալներ են»:
    Հարգելի Գոհար Հակոբյան, «այլևս»-ը կիրառվում է ժխտման դեպքում: Օրինակ՝ «այլևս տեղեկալներ չեն»:Ձեր նախադասության «այլևս» ը փոխարինեք «այսուհետ»ով կամ ավելի ճիշտ կլինը ընդհանրապես դեն գցեք:

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Ալեքսանդր, շնորհակալություն խորհրդի համար

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031