«Եթե մենք այսօր չենք պատրաստել այդ հասարակությանը, ես ինքս վստահ չեմ, որ հասարակությունը պատրաստ է փողոցային պայքարին: Այսինքն՝ եթե այդ քաղաքացին պատրաստ է փողոց դուրս գալ, ապա ինքը պետք է բոյկոտեր այդ թանկացումները, հայտարարվեր՝ որ առեւտուր չեն անելու»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա ներկայացմամբ՝ քաղաքացին պետք է տեսնի, որ քաղաքակիրթ պայքարի բոլոր ձեւերը սպառված են, միակ ճանապարհը փողոց դուրս գալն է. «Եթե մենք դա չենք սպառել՝ հասարակության մի զգալի հատված դեռեւս պատրաստ չէ փողոց դուրս գալուն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պարոն Բագրատյանը նաեւ նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը որոշել է պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ այսօրվա վիճակի պատճառը մենաշնորհային տնտեսությունն է:
Aravot.am-ի այն հարցերին՝ անիմաստ չէ՞ հենց մենաշնորհների դեմ պայքարել, երբ դրանք ստեղծվել ու ամրապնդվել են Բաղրամյան 26-ի թողտվությամբ, եւ արդյոք «Ծառուկյան» դաշինքն իր պատասխանատվությունը չունի՞ որ հանրությունը պատրաստ չէ փողոց դուրս գալուն, քանի որ, երբ այս դաշինքը հայտարարում է, թե ընդդիմություն է, սակայն ԱԺ-ում իշխանության ներկայացրած շատ օրենքներին կողմ է քվեարկում, գնում է Բաղրամյան 26 հանդիպումների, եւ հետեւաբար վստահություն չունի, պատասխանեց.
«Ես ինքս ամենօրյա շփման մեջ եմ քաղաքացիների հետ: Խնդիրը ո՞րն է, տեսեք՝ 12 հազար քաղաքացի ձայն է տվել «Ելք» դաշինքին, 500 հազար մարդ վստահել է «Ծառուկյան» դաշինքին՝ մեր անցած ճանապարհը հասկանալով եւ տեսնելով մեր ռազմավարությունը: Յուրաքանչյուր ուժ իր ռազմավարությունն է ընտրել իր ընտրողին հնարավորինս աջակցելու համար: Մենք որեւէ մեկին չենք ասում՝ հանկարծ չգնաս «Ելքի» երթին: Եթե քաղաքացին պայքարող է, ինքը պայքարելու է: Շատ քաղաքացիներ համաձայն չեն թանկացումների հետ, բայց համաձայն չեն նաեւ փողոց դուրս գալուն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ