«Sky Sports»-ը գրում է. եթե Հենրիխ Մխիթարյանը որոշի տեղափոխվել «Արսենալ», դա կլինի Սանչեսի հետ անմիջական փոխանակություն առանց ՄՅՈՒ-ի կողմից լրացուցիչ վճարման:
Աղբյուրը նաեւ հարցազրույց է վերցրել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայից, որը նշել է, թե հայ ֆուտբոլիստի խնդիրները կապված չեն Ժոզե Մոուջրինիոյի հետ: «Միկիի խնդիրները ֆուտբոլային են: Նա մարզչի հետ խնդիրներ չունի, խնդիրն անձնական հարաբերությունների մեջ չէ»,- ասել է գործակալը:
Իսկ որքան շուտ կլինի այդ փոփոխությունը, Ռայոլան ասել է, թե առայժմ ոչ շուտ, սակայն կյանքում ամեն բան շատ արագ փոխվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ