«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր «Հոդված 3» ակումբում ասաց, թանկացումները հետեւանք են մենաշնորհային տնտեսության:
Ըստ Բագրատյանի, «Ծառուկյանը» դաշինքը որոշել է պայքարել մենաշնորհների դեմ, եւ պայքարել ոչ թե հետեւանքների դեմ, այլ կանխել հետեւանքները:
Պայքարի մի ձեւն էլ, ինչպես Բագրատյանը նշեց, խորհրդարանական կառավարման անցնելուց հետո հնարավոր կլինի պատգամավորների վրա քաղաքացիական հզոր ճնշումներով փոխել ուժերի հարաբերակցությունը: Այսինքն, ինչպես Բագրատյանն ասաց, խորհրդարանական կառավարման անցնելուց հետո մեծամասնության պատասխանատվությունն ավելի բարձր կլինի. «Մենք խոստանում ենք՝ եթե ունենանք 50%-ից ավելի քվե, մենք 25%-ով բարձրացնելու ենք աշխատավարձը, բարձրացնելու ենք թոշակները: Այսինքն՝ 6% աճը բյուջեում 100 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ է բերում, որը հենց ապահովում է 25 հազար դրամով կենսաթոշակների ավելացումը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ապա` Բագրատյանը մանրամասնեց. «Կառավարման համակարգի փոփոխության արդյունքում այլեւս վերանում է ուղաձիգ կառավարումը վերանում է, եւ հորիզոնական կառավարում է լինում: Այսինքն՝ այն պառլամենտականը, որն այսօր խիստ հրահանգմամբ է աշխատում, վաղն իր մանդատի հզորությամբ է աշխատելու»:
Ըստ Բագրատյանի, խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո քաղաքացին կարող է ճնշել պատգամավորին, որպեսզի վերջինս չմասնակցի քվեարկության. «Վաղը պատգամավորը հասկանալու է, որ այլեւս ավելի ճիշտ է ենթարկվել քաղաքացիական հասարակությանը, հանրային պահանջներին, քան անձի պահանջին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Քննարկմանը ներկա «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նկատեց. «Խորհրդարանում այնպիսի կոալիցիա է, որի ձայներն ամեն ինչին հերիք է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ