«Ի՞նչ է նշանակում խորհրդարանական երկիր, Ազգային ժողովի հանձնաժողովները, երբ բյուջեի վերաբերյալ կարծիք են հայտնում, հարց՝ ԱԺ-ի ողջ պատմության մեջ հանձնաժողովները տալիս են բյուջեի մասին եզրակացություն, միշտ տալիս են դրական: Լավ, հարց եմ տալիս՝ որո՞նք են այն մեթոդաբանական հիմքերը, որ դու պետք է տաս դրական եզրակացություն, տաս՝ չեզոք, տաս բացասական եզրակացություն: Բացի դրանից, կա՞ այլ մեթոդ, որ դուք տալիս եք հիմքեր, որ օրինակ հանրությունը ձեզ ընտրել է, ասում եք՝ մենք տեսնում ենք այսինչ բնագավառների վրա ազդեցությունը, տալիս եք եզրակացություն: Այսինքն՝ հենց այստեղ պետք է կանոնակարգվեն քննարկումները»,-այսօր «Հոդված 3» ակումբում այսպիսի հարց ուղղեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ եթե թանկացումների դեմ իրականում ուզում են պայքարել, ապա բնական մենաշնորհներում՝ գազ, էլեկտրաէներգիա, ջուր եւ այլն, ապառման ավելի քան 40%-ը սպառման՝ ժողովուրդն է. «Այսինքն՝ բեռը կրում է ժողովուրդը: Այդ բոլոր սակագները ունեն ավելացված արժեքի հարկ: Եվ, եթե կազմակերպության դեպքում հնարավոր է որոշակիորեն հաշվանցել, ժողովրդի դեպքում՝ չկա: Իսկ սա հարկային մարմինների համար օդից փող ստեղծելու ամենահեշտ միջոցն է»:
Մանուկյանի դիտարկմամբ՝ «Այսինքն՝ գինը բարձրացավ, ավտոմատ ԱԱՀ-ն էլ բարձրացավ, ավտոմատ կյանքն ավելի ուրախ է: Այսինքն՝ եթե ուզում եք պայքարել թանկացումների դեմ, ապա եկեք այդ ԱԱՀ-ն բնակիչների համար վերացնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ