Այսօր «Հոդված 3» ակումբում «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը անդրադառնալով այս դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ երթին, ասաց, որ իրենց այլ բան չէր մնում, քան փողոց դուրս գալը, քանի որ պայքարի այլ միջոցները սպառվել են:
«Նրանք, ովքեր ասում են, որ փողոցային պայքարները չեն կարող լուծում լինել, նրանք երեւի Հայաստանի հանրապետությունից չեն: Որովհետեւ վերջին տարիների սոցիալական բոլոր խնդիրները լուծվել են շարժումների արդյունքում: Օրինակ՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամի շարժումը, պարտադիր կենսաթոշակայինի՝ «Դեմ եմ» շարժումը եւ այլն»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն, երբ պնդում է, թե ժողովուրդը չի դժգոհում թանկացումներից, մենք կոչ ենք անում մարդկանց ընդվզել եւ ցույց տալ իրենց դժգոհությունը, ցույց տան, որ պատրաստ չեն համակերպվել այն ամենի հետ, ինչ իրենց գլխին կոտրում են:
«Հարկային օրենսգիրքը փաստացի մանր ու միջին բիզնեսի դեմ ուղղված արշավ է: Մենք գիտենք բյուջեի պակասորդը որտեղից բերենք՝ մենաշնորհներից ու կոռուպցիայից»,-ասաց Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
. մենաշնորհների վերացման հետեւանքով պետական յաւելեալ եկամուտ = x
. կոռուպցիայի պատճառով պետական վնաս = y
. բյուջեի պակասորդ = z
ուրեմն, ասում են՝ «մենք գիտենք» թէ x + y = z
շատ բարի, դուք գիտէք,
պրավո ձեզ
իսկ կարելի՞ է որ մենք ալ տեսնենք այս հաշիւը, հիմնաւորուած թիւերով…
մենք ալ բան մը գիտնանք, մի բան սովորենք…