Հունվարի 16-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որի օրակարգային հարցերից էին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքն ու զուգահեռ միջոցառումները:
Խորհրդակցությանը մասնակցեց և ելույթ ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Օրակարգի այլ կետերից էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կրթության համար պատասխանատու նախարարությունների հետ կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագրի կնքման, ՖՄԿ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի գործունեության և տարածաշրջանային պլանավորման ծրագիրը (BRECO-2018, տարածաշրջանային մակարդակում գործողություններ), մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումները:
Խորհրդակցության ավարտին տեղի ունեցավ դեսպան Մինասյանի և BRECO-ի տնօրեն տիկին Ռենի Յոտովայի հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ