Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը երկնիշ թվի է հասնում. (Տեսանյութ)

Հունվար 16,2018 19:52

ԱՎԾ-ի հրապարակած սպառողական գների ինդեքսն 2017-ի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ տնտեսագետ Արտակ Մանուկյանի տպավորությամբ յուրովի ինքնախոստովանություն է: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի նախագահ Արտակ Մանուկյանն հաշվարկել է ԱՎԾ-ի ներկայացրած սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության 20 ապրանքները, թե դրանք ընդհանուր գնաճի վրա ինչպիսի ազդեցություն են ունեցել:

Ըստ այդմ, ինչպես Մանուկյանն ասաց, գնային նվազեցում գրանցած ապրանքների տոկոսային հանրագումարը կազմում է 68 %, որը սպառողական զամբյուղի վրա ազդում է 7,5%-ով, մինչդեռ գնային աճը կազմում է 267%, որի ազդեցությունը զամբյուղի վրա կազմում է 15%:

Այս ցուցանիշները Մանուկյանն այսօր ներկայացրեց «Հոդված 3» ակումբում: Մանուկյանի խոսքերով՝ «Թանկացումների մեջ ամենախոշոր ազդեցությունը թողել են կարագն ու տավարի՝ առանց ոսկորի միսը՝ թե՛ գնային, եւ թե՛ տեսակարար կշռի առումով: Իսկ գների նվազման վրա ամենաշատն ազդել է խնձորի էժանացումը: Ֆորմալ առումով մենք կարող ենք ունենալ 1%-անոց գնաճ, բայց երբ դրա որակական կողմն ենք նայում, ապա բնակչության լայն շրջանակների համար դա երկնիշ թվի է հասնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բացի խնձորից, նաեւ խառը կանաչին է բավականին էժանացել՝ 48.5%, ե ինչպես տնտեսագետն ասաց, ըստ էության, այնպիսի ապրանքներ են էժանացել, որ սպառողական զամբյուղում որպես կյանքի որակի բարելավում, կարելի է ասել՝ էական ազդեցություն չեն թողնում:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ անդրադառնալով հարկային նոր դրույքաչափերին, որոնք վերաբերում են ակցիզային հարկման տակ ընկնող ապրանքներին, ասաց, որ Ազգային ժողովում այդ փաստաթուղթը շրջանառության է դրված եղել, եւ բոլոր պատգամավորները տեղեկացված են եղել դրանց՝ գնաճի վրա ազդեցության մասին:

Խաչատրյանն ասաց, որ ՌԴ-ում նավթամթերքների ակցիզի հարկը բարձրացել է, առաջիկայում էլ է նույնը նախատեսվում, ինչը ազդելու է նաեւ Հայաստանում վառելիքի գների վրա:

Ինչ վերաբերում է պետական բյուջեին, տնտեսագետն ասաց՝ սա թանկացումների բյուջե է:

«Պետական բյուջով 100 միլիարդ դրամով եկամուտները պետք է ավելանան. Ինչի՞ հաշվին, սա հետաքրքրիր է, այստեղ հստակ գրված է : Կենտրոնական բանկն ասում է՝ գնաճի համար անհանգստանալու խնդիր չկա, շուկային տիրապետում ենք: Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդ դեպքում ԱԺ-ում Խորհրդի նիստ անում, նախագահի մոտ խորհրդակցություն անում: 30% աղքատություն ունեցող երկրում պարենային զամբյուղում ցանկացած ապրանքի թանկացումը չի կարելի անտեսել: Եթե ավելի նեղացնենք սպառողական զամբյուղի ապրանքների խումը՝ մոտ 50 դարձնենք, գնաճը 2.5 տոկոս չի լինի, այլ մինիմում՝ 15%»,-ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031