Լրահոս
Օրվա լրահոսը

Սպաները նամակ են գրել Փաշինյանին ու բողոքել նախկին ու ներկա ՊՆ նախարարների կոռուպցիայով բնակարան տալուց

Հունվար 16,2018 18:02

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն են դիմել ՀՀ ԶՈՒ տասնյակ պաշտոնաթող, թոշակի անցած սպաներ՝ շուրջ 500 սպաների անունից խնդիր են ներկայացրել. «Սպաները ծառայության ընթացքում հերթագրվում են՝ բնակարան ստանալու համար: Ստացվել է այնպես, որ 20-25 տարի ՀՀ ԶՈՒ-ում ծառայելով՝ սպան կարող է բնակարան չստանալ, բայց այդ ընթացքում միակ մխիթարանքը կարող է լինել այն, որ նրա տեղը հերթացուցակում բարելավել է, որովհետեւ ուրիշներն են բնակարան ստացել: Խնդիրն այն է, որ հենց որ զորացրվում է սպան, անմիջապես նրանց հանում են այդ հերթացուցակից, դնում են ուրիշ ցուցակի մեջ, ինչը նշանակում է, որ նրանք 20-25 տարվա ծառայության արդյունքում կորցնում են բնակարան ստանալու, գոնե հերթում բարելաված լինելու արտոնությունը, այսինքն, գործընթացը սկսում են զրոյից»:

Փաշինյանը մի հատված ընթերցեց՝ սպաների նամակից. «Սա դավաճանություն է՝ սեփական ժողովրդի նկատմամբ, դավաճանություն է բոլոր վաղվա սպաների նկատմամբ, որոնք հստակ գիտակցելու են, որ վաղն իրենց համար էլ բյուջեում փող չի լինելու, եւ այդքան հանգիստ իրենց ընտանիքներով դեն են նետվելու ժողովրդի ողնաշարը ջարդողների կողմից, նորովի հոկտեմբերիկ-պիոներ ճառողների կողմից»: Նամակում զինվորները գրել են, որ նախկին ու ներկա նախարարները թոշակի են ուղարկում կամ հաստիքացուցակից հանում են սպաներին՝ նրանց բնակարան չտալու համար, իսկ բնակարան տրվում է զարտուղի ճանապարհներով, կոռուպցիայով, քավոր-սանիկական կապերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031