Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնում մահացել է կիրակի օրը Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում ավտովթարի ենթարկված Խչեյանների ընտանիքի հայրը՝ 55-ամյա Սամվել Խչեյանը։ Հիշեցնենք, որ բախվել էին Մերսեդես» և «Վազ 06» մակնիշի մեքենաները, որից տուժել էին 5 հոգի՝ Խչեյանների ընտանիքի 4 անդամները՝ հայրը, մայրը, երկու որդիները, ինչպես նաև նրանց մեքենային բախված «Մերսեդեսի» վարորդի կինը՝ 28-ամյա Գոհար Արշակյանը։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ մյուս տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Հիշեցնենք, որ «Մերսեդեսի» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները մասնակցել էին Բասեն գյուղում բանակի քեֆի, ու վարորդը, ըստ գյուղի բնակիչների ու Գյումրի բժշկական կենտրոնի աշխատակիցների, եղել է ոչ սթափ վիճակում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ