«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է 26 օր տեւած հացադուլը։ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ին հայտնեց, որ տարված բացատրական աշխատանքներից հետո Սմբատ Բարսեղյանը դիմում է գրել եւ դուրս եկել հացադուլից:
«Սասնա ծռեր» խմբի անդամը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս եւ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում