Ուկրաինայում Գերագույն Ռադայի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և «Ստոպ ռևանշ» ակցիայի մասնակիցների միջև, վերջիններս պահանջում էին մի շարք օրենքներ ընդունել՝ ուղղված ռուսական ագրեսիայի դեմ: Այս մասին գրում է censor.net.ua պորտալը:
Հաղորդվում է, որ «Գերագույն ռադայի մոտ տեղադրված պալատային ճամբարի մասնակիցները փորձել են անվադողեր այրել և թույլ չեն տվել հրշեջներին տարածք մտնել: Ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է:
Ակցիայի մասնակիցները ժողովրդական պատգամավորներից պահանջում էին ընդունել Դոնբասի ապաօկուպացման մի քանի օրինագիծ, պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում գործող ռուսական ընկերությունների, ինչպես նաև նախորդ իշխանությունների հետ կապված մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ