«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընդմիջումից հետո դատարանի որոշմամբ մի քանի ժամով կրկին ընդմիջվեց:
Այդկերպ դատարանը ամբաստանյալների պաշտպաններին ժամանակ տվեց դատական նիստին ներկայանալ:
«Ես հորդորում եմ փաստաբաններին ներկայանալ նիստին, այլապես դա կդիտվի չարամտորեն խուսափում նիստին մասնակցելուց»,- ընդմիջումից հետո հայտարարեց նախագահող դատավոր Օհանյանը:
Մինչ ընդմիջում հայտարարելը՝ նախագահող դատավորը հայտարարեց, որ փորձել են կապվել են փաստաբանների հետ, բայց նրանք չեն պատասխանել զանգերին:
Մեղադրողն էլ միջնորդեց դատական սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ, փաստաբանների պալատում նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ պնդելով, որ դատավարական կողմերը լավ տեղյակ են, որ այդ գործով նիստերը տեղի են ունենում ամեն շաբաթ երեքշաբթի օրը: Բացի այդ մեղադրողը նաեւ հայտնեց, որ ժամը տասնմեկի դրությամբ ոչ մի փաստաբան նիստերի դահլիճում չի եղել, հետեւաբար, ինչպես կարող էին դատարանին ուղղված դիմումում նշել, որ նիստը ուշացել է, նրանք պետք է ներկա լինեին, որ նիստը սկսեր. «Ինչ վերաբերում է դիմումին, ապա դրանից պարզ դարձավ, որ մեր գործընկերները խուսափում են ներկայանալ նիստերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ