Մինչ այս պահը ՀՀԿ-ն 2018թ.-ի Կառավարության ձեւավորման, վարչապետի իր հնարավոր թեկնածուի հարց չի քննարկել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահի թեկնածուի վերաբերյալ եւս քննարկումներ ՀՀԿ-ում չեն սկսվել: Հինգշաբթի՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ քննարկումները կսկսենք, բայց դա չի նշանակում, թե հենց հինգշաբթի ավարտելու ենք քննարկումները»,-նկատեց Շարմազանովը:
Նա նշեց, որ օրենքով սահմանված ժամկետներում ՀՀԿ-ն կներկայացնի իր թեկնածուին. «Ինչպես նախագահն է նշել՝ համոզիչ կլինի, որ թեկնածուն ունենա տարբեր քաղաքական ուժերի աջակցությունը: Անուններ դեռ չենք քննարկել, բայց համոզված եղեք, որ ՀՀԿ-ն կներկայացնի անելիք եւ ասելիք ունեցող թեկնածուի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ