Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մակարավանքի գանձանակը թալանել են, խորանի արծաթե խաչը չեն տարել

Հունվար 16,2018 15:29

Անցած կիրակի օրը,հունվարի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարածքում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել տաճար,թալանել գանձանակը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք՝ շա՞տ գումար են գողացել: Նա ասաց, որ գանձանակում եղած գումարի չափը հայտնի չէ,գանձանակը ավելի քան 3 ամիս չէր դատարկվել: Թեմի առաջնորդն ասաց, որ գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, հուշանվերները գետին գցել, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Նա ասաց, որ Մակարավանքում հոգեւոր ծառայություն է մատուցում Աչաջրում բնակվող Տեր Արշավիր քահանա Ասատրյանը, Մակարավանքում մոմ վաճառող աչաջրեցի Արմենը նաեւ վանական համալիրի պահակ է աշխատում:

Թեմի առաջնորդը հայտնեց , որ սա Մակարավանքից գողության 2-րդ դեպքն է, նախանցյալ տարի 2 անգամ Գոշավանքից է գողություն կատարվել: Նա չի կարծում, որ կատարված գողությունը եկեղեցու հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի հետեւանք է, պարզապես գողություն է, հանրապետության այլ վանական համալիրներում նույնպես, օրինակ`Հաղպատավանքում, գողություններ են կատարվել:

Մակարավանքից գողության դեպքի վերաբերյալ ոստիկանության Իջեւանի բաժինը քննություն է կատարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031