ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, 2018 թվականից մեր երկրի համար ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունը չի կարող էական ազդեցություն ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա:
Այս մասին այսօր հավաստիացրել է ՏՄՊՊՀ նախագահը. «Խոսքը ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵԱՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից»:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողով