Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի, գազի թանկացմանը զուգահեռ մի շարք լայն սպառման ապրանքների գծով արձանագրվել է գնի նվազում

Հունվար 16,2018 15:09

ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներով բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի թանկացմանը զուգահեռ, մի շարք լայն սպառման ապրանքների գծով արձանագրվել է նաև գնի նվազում, ինչը պայմանավորված է որոշ շուկաներում մուտքի խոչընդոտների վերացմամբ, ԵԱՏՄ անդամակցությամբ և այլ օբյեկտիվ գործոններով. «Մասնավորապես, 2018 թվականի հունվարին 2017-ի հունվարի համեմատ 14 տոկոսով նվազել են շաքարավազի, 22 տոկոսով հավի թարմ մսի, 5 տոկոսով ձեթի, 6 տոկոսով ալյուրի, 52 տոկոսով հնդկաձավարի, 37 տոկոսով ոսպի և մի շարք այլ ապրանքների գները»:

Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա հավելեց, որ Հանձնաժողովը շարունակում է ամենօրյա կտրվածքով դիտանցումներ և վերահսկողություն իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով, իսկ մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031