«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է։ «Վիրահատությունը կապված է եղել երիկամների ցավերի հետ, որքան գիտեմ նրան արդեն խուց են տեղափոխել: Ոչ թե շնորհակալություն պիտի հայտնեմ, որ վիրահատությունը ի վերջո կատարեցին, այլ փաստն արձանագրենք, այն անմարդկային պայմանները, սառը խցում պահելու հետեւանքները շատ կարճ ժամանակում ի հատ եկավ, որի վերաբերյալ բավականին երկար ժամանակ բարձրաձայնում էինք»,- ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Պաշտպանը չի կարողանում տեսակցել նրա հետ, քանի որ մինչ դատարանի դահլիճը լքելը, «Միայնակ գայլ» անունով հայտնի ազատամարտիկը հրաժարվել էր նաեւ պաշտպանների ծառայություններից: «Ենթադրում եմ, որ դատավոր Մեսրոպ Մակյանը գրություն է ուղարկել, որ տվյալ վարույթով ես այլեւս պաշտպան չեմ հանդիսանում, սակայն ես, Խանդոյանին՝ որպես փաստաբան, մատուցում էի նաեւ այլ իրավաբանական ծառայություններ։ Շուրջ մեկ ու կես տարի այլ գործերով խորհրդատվություն մատուցելու առումով որեւէ խնդիր չենք ունեցել»,- ավելացնում է պաշտպանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ