Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ողջունել է Լավրովի հայտարարությունը ԼՂ կարգավորման վերաբերյալ

Հունվար 16,2018 14:26

Պաշտոնական Բաքուն ողջունում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանական կողմը ողջունում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության փուլային լուծման վերաբերյալ»,- նշվում է Հաջիևի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է փուլային մոտեցում որդեգրել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նույնպես արձագանքել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: «Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- «Արմենպրես»-ին ասել էր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031