Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը 10 լուսանկար է արել, թե ինչպես են անչափահասները խաղադրույք անում

Հունվար 16,2018 14:21

Շահումով խաղերի, եւ Վիճակախաղեի մասին օրենքում փոփոխություններ են առաջարկում ԱԺ բոլոր խմբակցություններից ընդգրկված պատգամավորները: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ 2014-2017-ի ընթացում ընդամենը մեկ խախտում է հայտնաբերվել, երբ մինչեւ 18 տարեկանը խաղադրույք է կատարել: Ուստի ակնհայտ է, որ սանկցիան չի գործում:

Ֆարմանյանն ասաց, որ անձամբ ինքը փողոցներում տեղադրված ապարատների մոտ 10 ֆոտո է արել եւ արձանագրել, որ ակնհայտորեն անչափահաս քաղաքացին խաղադրույք է կատարում: Հիմա իրենք առաջարկում են, որ խաղերը կազմակերպողը խախտում թույլ տալու դեպքում տուգանվի մինչեւ 500 մլն-ով, այսինքն՝ կասեցվի լիցենզիան, որը ստանալը 500 մլն-ի ծախս է:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վիճակախաղերին: Գործող օրենքով վիճակախաղերի դեպքում տարիքային շեմը 18 տարին էր, ըստ պատգամավորների, այդ տարիքում դեռ սեփական եկամուտները չունեն, որպեսզի ծնողների վաստակածը չտանեն, այս դեպքում եւս 21 տարին են ուզում սահմանել շեմը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ եթե խստացվում է, պետք է վերահսկողությունն էլ մեծացվի, թե չէ խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչները շահագրգռված չեն 21 տարին չլրացածներին թույլ չտալ խաղադրույք կատարել: Սամվել Ֆարմանյանն արձագանքեց, որ մեկ օրվա ընթացքում մեկ գրասենյակի հետեւելով՝ կարող են մինչեւ 3 դեպք գրանցել, մեկ օրվա ընթացքում ընկերությունը կտուգանվի 17 մլն-ով: Ֆիննախը, որքան էլ ջանա, չի կարող վերահսկել, ամեն բակում նման ապարատներ կան: Ուստի Ֆարմանյանը կոչ արեց լրագրողներին ու ԶԼՄ-ներին հետեւել, ֆիննախը չի կարող շրջանցել խախտման դեպքը: Բացի այդ, պարոն Ֆարմանյանն ասաց, որ դաշտը մրցակցային է, մրցակից ընկերությունները կարող են հետեւել իրար:

Արմենուհի Կյուրեղյանն էլ առաջարկեց, որ տեսախցիկներ տեղադրվեն լիազոր մարմնի կողմից, որը կբացահայտի նման խախտումները: Ֆարմանյանն ասաց, որ ենթադրվում է, որ փողոցային ապարատների գործունեությունը որեւէ կերպ չի կարգավորվում օրենքով, օրենքից դուրս է: Այս օրենքի ընդունման պարագայում ցանկացած քաղաքացի, երբ ձեռքի տակ փաստ կունենա, որ նաեւ այդ ապարատներով անչափահասը խաղադրույք է կատարում, կկիրառվի նախատեսված պատժամիջոցը:

Ֆարմանյանը նկատեց, որ ԼՂՀ-ում նման ապարատներ փողոցներում չկան, ՀՀ-ում մատնանշվում է, որ աշխատատեղեր են եւ տնտեսական ակտիվություն կա, բայց ոչ մի տնտեսական ակտիվություն գրոշի արժեք չունի, եթե խաթարվում է հասարակության բարոյականությունը, ընդհուպ մինչեւ գողություն են անում տնից, որ տանեն խաղադրույք կատարեն, էլ չասած, որ ինքնասպանության դեպքեր են լինում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031