Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Հունվար 16,2018 13:48

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:

Թուրքական «Mynet» լրատվամիջոցի համաձայն՝ մինչ գագաթնաժողովի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:

«Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարանը ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմական հարցերում որոշումներ ընդունել կարողանալու համար նաև պետք է լինեն դատարանի որոշումներ: Օրինակ՝ ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»,- ասել է Չավուշօղլուն:

Վերջինս նաև ընդգծել է, որ հայկական լոբբին Կանադայում ակտիվ գործունեություն է ծավալում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031