ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Նախորդ շաբաթ գրություններով դիմել էի վարչապետ Կարոն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։ Իմ կողմից հարց էր բարձրացվել Բագրատաշենի անցակետում ապահովագրողների կողմից իրականացվող բողոքի ցույցերի վերաբերյալ․ մասնավորապես՝ ես պաշտպանել եմ նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք և ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։
Պարոն Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել ենք, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է։ Ստորև՝ գրությանս տեքստն ամբողջությամբ»։