Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո պատճառով է, որ երկիրն այս օրին է». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

Հունվար 16,2018 12:57

ԱԺ-ում այսօր լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ նրա 157 բացակայություններից 121-ը խորհրդարանը հարգելի է համարում: Գագիկ Ծառուկյանը բացատրեց, որ ինքը «համապատասխան»՝ հարգելի բացատրություններով գրություններ է ներկայացրել:

«Պատգամավորների 90% տոկոսը գալիս է, «ներկա» ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է: Ծառուկյանը գործով է զբաղվում: Ծառուկյանը մի ամիս առաջ Եվրախորհրդարանից բերեց յոթանասուն պատգամավոր, քսանին տարավ Ղարաբաղ»,-այսպես պարզաբանեց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով. «Ոչ մի պատգամավոր իր կյանքի ընթացքում նման աշխատանք չի կատարել: Էլ չեմ ասում՝ Անգլիան, մյուսը, մյուսը…գործով պետք է ապացուցել: Ներկա գրանցվել՝ չի նշանակում արդյունավետ աշխատանք»:

Լրագրողի նշյալ հարցադրումը, սակայն, նրան վրդովվեցրեց: «Քո պատճառով է, որ երկիրն այս օրին է: Մարդկանց ոչ ճիշտ տեղեկություններ եք տալիս, պատվեր կատարում: Ձեր երեխաներն այս երկրում են ապրելու, պետք է մարդու գործը գնահատեք: Ես գիտեմ՝ ես ով եմ»,-ասաց նա լրագրողին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031