Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սասնա ծռերը եւ նրանց պաշտպանները դատական նիստին չեկան

Հունվար 16,2018 12:27

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը սկսեց ուշացումով ու հետաձգվեց քառասուն րոպեով: Դատարան չէին ներկայացել ոչ ամբաստանյալները, ոչ նրանց պաշտպանները: Հիշեցնենք, որ դեռ նախորդ նիստին ամբաստանյալները հայտարարել էին, որ ի պաշտպանություն իրենց՝ հացադուլ սկսած ընկերների բոյկոտելու են նիստերը ու չեն ներկայանալու, բացի այդ հրաժարվել էին իրենց պաշտպանների փաստաբանական ծառայություններից:

Փաստաբաններն այսօր դատարան եկել էին, բայց նիստերի դահլիճ չմտան, այլ նախագահող դատավորին դիմում գրեցին՝ իրենց չներկայանալու մասին:

«Իմ այսօրվա նիստին ներկայանալու միակ պատճառն այն էր, որ դատարանից ծանուցագիր էի ստացել: Այդ էր պատճառը, որ ներկայացա, բայց նշանակված ժամին նիստը չէր սկսել, ինչի համար իմ գործընկերների հետ դիմում գրեցինք՝ նշելով, որ դատական նիստին մեզ հրավիրելու պատճառը մեզ համար անհայտ է, քանի որ մեր պաշտպանյալները հայտարարել են մեզանից հրաժարվել են, եւ մենք հեռանում ենք»,- նիստի ընդմիջման ժամանակ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031