Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս ամենը գիտեին ու իրենք իրենց ձեռքով վավերացրել են, ապա էլ ինչի՞ համար է այս աղմուկ-աղաղակը. «Փաստ»

Հունվար 16,2018 12:01

Այս իրարանցման մեջ պարզապես մի շատ պարզ հարց է ծագում։ Այս մեր քաղաքական գործիչներն ու քաղաքականությամբ զբաղվող այրերը չգիտեի՞ն, ինչ է, որ թանկացումներ են լինելու երկրում։ Որ խորհրդարանը սիրով ու միակամ, հատկապես իշխանական մեծամասնությունը, իր կնիքը դնում էր Հարկային նոր օրենսգրքի վրա, չգիտե՞ր, որ այդ օրենսգրքով ավելացվում են՝ որոշ համակարգային նշանակության ապրանքատեսակների հարկային դրույքաչափերը։ Ինչպիսին են բենզինը, դիզելային վառելիքը, սեղմված գազը։ Ի՞նչ է, նրանք չգիտեի՞ն, որ սրանք ապրանքատեսակներ են, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու ընդհանրապես մեր ողջ տնտեսության վրա։ Նաև գյուղատնտեսության վրա, նաև արդյունաբերության վրա, տրանսպորտի վրա։ Եվ այլն, և այլն։ Ու բնականաբար գնաճը ափիդ մեջ է այլեւս, էլ ի՞նչ կասկածես։

Կամ մեր պատգամավորները չգիտեի՞ն, ինչ է, որ այս հունվարից կիրառության մեջ է մտնելու ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, որը կրկին լուրջ թանկացումների դուռ է բացելու։

Եթե այս ամենը գիտեին ու իրենք իրենց ձեռքով վավերացրել են, ապա էլ ինչի՞ համար է այս աղմուկ-աղաղակը, ինչի՞ համար են այս թռչող հանձնարարականները, այս զայրալից մեկնաբանությունները։

Մնում է տակը մի քանի այլ ապրանքների գնաճ, որոնք էլ կապված են տեղական և միջազգային գործոնների հետ՝ միս, կարագ։ Սրանց մասին էլ մեր պաշտոնյաները հրաշալիորեն տեղյակ են։ Եվ եթե ցանկանում են շտկել վիճակը, կամ մեղմել այն, ապա կարող են հանգիստ, իրենց ամենօրյա աշխատանքային ընթացակարգով, իրենց ընձեռված գործիքներն օգտագործելով, համապատասխան պատասխանատու կառույցներ միջոցով կարգավորել հարցը: Այն է՝ թույլ չտալ, որ օբյեկտիվ անհրաժեշտության հետ միասին նաեւ սուբյեկտիվ գործոնը դեր խաղա: Կամ որ նույնն է՝ թույլ չտան, ո կրակի վրա սեփական ձեռքերը տաքացնողներ լինեն մեր տնտեսվարողների մեջ:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031