Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը՝ գնաճի մասին. «Մենք ասում էինք, բայց ոչ մի խմբակցություն մեզ չաջակցեց»

Հունվար 16,2018 11:58

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գնաճին՝ նկատեց՝ ավելի վաղ խմբակցությունը շեշտել էր, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները գնաճի են հանգեցնելու:

«Մենք առաջարկեցինք մեր փոփոխությունները, բայց ոչ մի խմբակցություն ոչ աջակցեց, ոչ մեր կողքին եղավ…Աշխարհում ընդունված է, որ գնաճի դեպքում կամ աշխատավարձերն ու թոշակներն են բարձրացնում, կամ…բայց 2015-ից մինչ օրս դրանք չեն բարձրացել: Ուրեմն համապատասխան՝ կամ պետք է Հարկային օրենսգրքի փոփոխություն լինի, կամ եկամտահարկի տոկոսի նվազում, որ խնդիրը լուծվի: Պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրացնել, որ մարդը կարողանա իր միջին զամբյուղն ապահովել»,-համոզմունք հայտնեց Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ծառուկյան» դաշինքն ինչու չի միանալու ուրբաթ օրը «Ելք»-ի նախաձեռնած՝ թանկացումների դեմ երթին: «Ո՞նց եք մտածում՝ եթե Ծառուկյանը հայտարարի, ընտրողներն էլ դուրս գան փողոց, հարցի լուծումը ո՞րն է՝ աղմուկ բարձրացնե՞լ, թե հարցը կարգավորել: Նախագահը հանձնարարել է ԱԺ-ում քննարկել ԱԺ-ի հարցը, ամեն խմբակցություն էլ իր դիրքորոշումը պետք է ներկայացնի: Տեսնենք՝ ինչ ենք որոշում»,-պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

Գնաճի առնչությամբ նա հավելեց. «Ամեն ինչին տիրապետում ենք, մեր ձեռքը «պուլսի» վրա է, մենք ապրում ու ստեղծում ենք ժողովրդի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031