Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռնիձորի Արո. «Բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով». «Փաստ»

Հունվար 16,2018 11:54

«Փաստ» օրաթերթի զրուցակիցը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն է (Կոռնիձորի Արո)։

– Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր։ Համացանցում և. լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հասարակությունը ամենատարբեր ձևով պիտակեց նախարարին, ընդհուպ բանակի թուլացման մեխանիզմ և կրոնական հնազանդություն, Դուք ինչպե՞ս ընկալեցիք կատարվածը։

– Ձեր հարցին կպատասխանեմ երկու բառով։ Միգուցե Վեհափառը տեղում չէր, որտեղ ի վերուստ տրված կոչով հանդես եկավ ՊՆ նախարարը։ Առանց մեկնաբանությունների։

Որպես նախարար նա պարտավոր է զինվորին ոգեղեն սննդով ապահովել, որը ժամանակին անում էին Պարգև Սրբազանը և Տեր Գրիգոր քահանան՝ պատերազմի տարիներին։ Լավ հրամանատարը առաքելություն է ստանձնում այն ժամանակ, երբ դաշտը բացակայում է և ամայի է։ Ես միշտ, երբ դա արել եմ, ասել եմ՝ «ինչպես ինձ ի վերուստ տրված օրենքով օրհնում եմ այս երևույթը»։ Այս տեսանկյունից նորմալ եմ նայում, բայց նորմալ չեմ նայում, որ հոգևորականի համազգեստ էր կրում, ավելի լավ է իր համազգեստը կրեր։

– Օլիգարխների երեխաները նոր օրենքով շարունակում են պաշտպանված մնալ թե…

– Նախ ասեմ, որ բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով, նոր վերջում սոված, ոտաբոբիկ, աղքատ ընտանիքի երեխաներով, որոնք կազմում են Հայոց բանակի ճնշող մեծամասնությունը։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք ցիտել, որ 3 տարի ծառայությունը բոլորի համար հավասար և համահունչ, պետության սահմանների պաշտպանության և ժողովրդի անվտանգության համար կանգուն ծառայություն է դիտվում։

Իսկ եթե պետք է մենակ չունևորի ընտանիքի երեխաները ծառայեն բանակում, պետք է հնի նորոգված շարունակությունը դիտենք։

Օլիգարխների երեխաները միշտ էլ պաշտպանված են։

Լուսինե ՂԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031