Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ կարող է անել պետությունը՝ գնաճի հարցում։ Մեծ հաշվով՝ ոչինչ. «168 ժամ»

Հունվար 16,2018 11:42

Սննդամթերքի թանկացումը առավել սուր է զգում անապահով խավը, որի համախառն սպառման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի։ Ու երբ այդ թանկացումը կտրուկ է լինում, ռեակցիան, բնականաբար, շատ ավելի սուր է լինում։ Մյուս կողմից՝ այս տարվա բյուջեով թոշակների և պետական հատվածի աշխատավարձերի աճ չի նախատեսվում։ Սա նշանակում է, որ սոցիալապես խոցելի խավի (և հատկապես՝ թոշակառուների) գնողունակությունն արդե՛ն իսկ նվազել է և այս տարի կշարունակի նվազել։ Մյուս կողմից, թե՛ հասարակությունը, թե՛ հատկապես իշխանությունը բավականին լավ են ճանաչում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գործող, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին, լավ գիտեն նրանց ախորժակն ու այն, որ վերջիններս հակվածություն ունեն ցանկացած պատրվակ օգտագործելով՝ բարձրացնել որոշ ապրանքների գները։

Իսկ ի՞նչ կարող է անել պետությունը՝ գնաճի հարցում։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Գների սպասվող աճը պայմանավորված է միջազգային կառույցների կողմից պարտադրված Հարկային օրենսգրքով և ԵԱՏՄ դրույքաչափերով։ Այսինքն, սրանք փոխելու մասին խոսելը միամտություն է։

Գնաճը փոխհատուցելու համար պետությունը կարող է ավելացնել նաև մարդկանց եկամուտները, սակայն ռեսուրսներ չկան։ Թոշակներն ու աշխատավարձերը, ինչպես նշեցինք, այս տարի չեն ավելանա։ Իսկ սուբսիդավորման հնարավորությունը, որի մասին խորհրդակցության ժամանակ խոսում էր երկրի նախագահը, սահմանափակ է, քանի որ ռեսուրսներ է պահանջում։

Պետության հիմնական անելիքն այս պահին որոշ տնտեսվարողների ախորժակը զսպելն է։ Իհարկե, դա կարելի էր անել նաև ոչ հրապարակային շուկայի մեծ խաղացողներին զգուշացնելով, որ չփորձեն «խաղեր տալ»։ Սակայն գնաճի մասին հրապարակային խոսելով իշխանությունը ոչ միայն մեսիջ է հղում հանրությանը, որ մտահոգ է նրանց սոցիալական վիճակով, այլ նաև փորձում է ազդել սպասումների վրա։ Որովհետև խուճապը կարող է «չեղած տեղից» գների աճ սադրել։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031