Երևանի Հարավարևմտյան թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել երթուղային տաքսիների վարորդները։ Անդրանիկի արձանի հարևանությամբ նրանք կանգնած են մեքենաներով և հրաժարվում են ուղևորներ փոխադրել։ Պատճառը գազի և դիզվառելիքի թանկացումն է։
Տեղում կան բազմաթիվ ոստիկաններ։ Այստեղ է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում։ Նա հորդորեց վարորդներին անցնել աշխատանքի մինչև հարցի լուծում կգտնվի։
Վարորդների բողոքներն իրենց խոսքերով ոչ թե գծի տերերին են վերաբերում, այլ կառավարությանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ