Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաձայնման ձեւն ու պաշտոնյային ոչ հարիր տաքարյունությունը, որը դրսեւորեց նախարար Սարգսյանը, փչացրեց ողջ գործընթացը. «Ժողովուրդ»

Հունվար 16,2018 10:49

Սոցիալական ցանցում նախարարի մասնակցությամբ գրանցված սկանդալը լրջագույն հարված էր նրա անձի հեղինակությանը։

Հիշեցնենք՝ նախարարն իր էջում հերթական զինվորի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար դրամահավաքի կոչ էր արել։

Իհարկե, կոչը ունի խիստ անձնական տվյալներ պարունակող անհրաժեշտություն եւ հրապարակման ենթակա չէ, եւ գումարը պարտավոր ենք յուրաքանչյուրս փոխանցել, բայց բարձրաձայնման ձեւն ու պաշտոնյային ոչ հարիր տաքարյունությունը, որը դրսեւորեց նախարար Սարգսյանը, փչացրեց ողջ գործընթացը։

ՀՀ քաղաքացիներից մեկի հակադարձմանը «էս բոշայության նոր ձե՞ւ է», Վիգեն Սարգսյանը գրել էր «բոշան դու ես»։ Այսպիսի արտահայտություն իրեն թույլ է տալիս մի պաշտոնյա, որին վերապահված է լրջագույն ոլորտ՝ կիսապատերազմական երկրի զինված ուժերը։ Համաձայնեք, անլուրջ է, առավել եւս, երբ կատարվածը դիտարկում ես պաշտպանության նախկին նախարարների ֆոնին, որոնք փորձել են մնալ խիստ կերպարի մեջ՝ թույլ չտալով նման բացթողումներ։

Կմտածեք՝ «պաշտպանության նախարարն էլ է մեզ նման մարդ, որի նյարդերը կարող են տեղի տալ, եւ նա էլ կարող է պոռթկալ», եւ հետո ֆեյսբուքյան մեկ գրառումը դեռ ոչինչ չի նշանակում, հետո ջնջեց այն։

Մի խոսքով, որքան էլ Վ.Սարգսյանի թիմակիցները պնդեն, թե նրա դեմ դավեր են նյութում «անհայտ ուժերը», Սարգսյանն օրինակելի պաշտոնյա է, այնուամենայնիվ իրականությունից հեռու չես փախչի։ Ի վերջո, աղմուկի առիթը հենց նախարարը տվեց իր շաբաթ երեկոյի ընթացքում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031