Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ
«Առավոտի» կողմից նշենք, որ ըստ ԶԼՄ-ների հրապարակած լուրերի՝ վթարի հետեւանքով մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: