Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նոր թեկնածուն՝ Արմեն Սարգսյան. «Ժամանակ»

Հունվար 16,2018 10:19

ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անունները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու, անակնկալ է լինելու հանրության համար: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Մինչև վերջերս իշխանության ներկայացուցիչները, այն մարդիկ ովքեր ինչ-որ շփումներ ունեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, վստահաբար պնդում էին, որ նախագահի նրա թեկնածուն ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն է: Հիմա նույն մարդիկ, նույն վստահությամբ պնդում են, որ նրա թեկնածությունը դուրս է եկել օրակարգից: Դրա համար նշվում է երկու պատճառ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և անձամբ Էդուարդ Նալբանդյանի ցանկությունը: ՌԴ արտգործնախարարը չի ցանկանում փոխել հայաստանյան իր պաշտոնակցին: Դա ակնհայտ երևաց դեռևս 2016թ. օգոստոսի 26-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նալբանդյանին պարգևատրեց Բարեկամության մեդալով:

Այդ պարգևատրումից ընդամենը երկու շաբաթ հետո Հայաստանում կառավարություն փոխվեց, և քանի որ Կրեմլում Հայաստանի կառավարությունների հրաժարականների ու նոր կառավարությունների ձևավորման մասին տեղյակ են լինում մինչև բուն փաստի հրապարակայնացումը, Պուտինն այդ մեդալով իր աջակցությունը հայտնեց Էդուարդ Նալբանդյանին, որի մասին դեռ այն ժամանակ էին ասում, որ կարող է լքել ԱԳ նախարարի պաշտոնը: Մամուլը գրում էր, որ նրան այդ պաշտոնում կարող է փոխարինել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ընդգրկվեց նոր կառավարության կազմում, բայց փոխարինեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Նախագահ Սերժ Սարգսյանը չցանկացավ դեմ գնալ հայ-ռուսական բարեկամությանը, որի ֆիզիկական նոմինալը Էդուարդ Նալբանդյանին հանձնված մեդալն էր: Հիմա էլ են գրում, որ ՊՆ նախարար Սարգսյանը կարող է փոխարինել ԱԳ նախարար Նալբանդյանին, բայց, կարծես, այս դեպքում էլ Լավրովը կկարողանա աջակցել իր պաշտոնակցին:

 Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031