Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներից մեկը՝ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին Ժոզե Մոուրինիոն, հերթական անգամ չէր հայտավորվել, այս անգամ՝ «Սթոք Սիթիի» հետ խաղում:
Մարզիչը հիմա էլ իր այդ որոշումը մեկնաբանել է, թե Մխիթարյանին չի հայտավորել ՄՅՈՒ-ում նրա ապագայի անորոշության պատճառով ու բերել է իր նոր «յուրահատուկ հիմնավորումը»:
«Ստած կլինեի, եթե ասեի, թե սա զուտ տակտիկական որոշում է: Սա այնպիսի խաղացողների ընտրություն է, որոնք 100%-ով մտածում են «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որոնք ապագայի կասկածներ չունեն: Կարծում եմ՝ ֆուտբոլիստի համար հեշտ չէ խաղալ, եթե նրա ապագան կասկածելի է: Դա լրացուցիչ ճնշում է նրա (Մխիթարյանի) համար, եւ ես մտածում եմ, որ սա նրա համար լավագույն տարբերակն է»,-հայտարարել է Մոուրինիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ