Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործազրկության կտրուկ աճը բերում է հանցագործությունների թվի աճ». Ահարոն Ադիբեկյան

Հունվար 15,2018 22:34

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` հանցագործությունների թվի աճը պայմանավորված է սոցիալտնտեսական իրավիճակով, ինչքան վատանում է մարդկանց սոցիալական վիճակն, այնքան մեծանում է հանցագործությունների թիվը:

«Եթե մի տասը տարի առաջ ասեին, որ տրանսպորտում գողեր կան, կզարմանայինք, հիմա տրանսպորտային գողությունն է շատացել, խանութներում կատարվող գողության դեպքերն են շատացել: Փողոցներում կատարվող գողությունն էլ պետք է որ աճի: Նույն խանութներում շատ բան է  տեղի ունենում, որ խանութի ղեկավարները չեն հայտնում, ուղղակի աշխատող են ազատում աշխատանքից: Մենք շատ բան չգիտենք, իրականում հանցագործություններն ավելի լայն թվաքանակ են կազմում: Եթե վաճառողն ամեն օր 300 գրամ երշիկ  է գողանում, տանում տուն, այդ գողությունն ով է ֆիքսում, բայց դա գողություն է: Տնտեսական վիճակի, գործազրկության կտրուկ աճը բերում է կենցաղային հանցագործությունների աճ »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ  Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում  հանրապետությունում ընդհանուր հանցավորության և հանցագործությունների բացահայտման դինամիկային՝ նշելով, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը, բայց ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազման պայմաններում հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031